Թուրքիա զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ Անկարան բանակցում է Մոսկվայի հետ
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում Թուրքիա С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ: Թուրքիայի և ՌԴ-ի միջև C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրի մատակարարման շուրջ հաջորդ բանակցությունները տեղի են ունենալու 2017-ի մայիսին Ստամբուլում: Աշխատանքներ են տարվում համագործակցության պայմանագրի կազմման շուրջ:Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցության համակարգի աշխատակցի փոխանցմամբ` որոշումը կայացվել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ և դրա շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում նախորդ տարվա դեկտեմբերից սկսած:
Ռուսական կողմից բանակցությունները ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ վարում են Ռոսոբոռոնեկսպորտը և դաշնային ծառայությունը:
