Մերուժան Տեր-Գուլանյանը մեղադրում է ժողովրդին.«չի կարելի կյանքի հացը փոխել օրվա ուտելիքի հետ»
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-֊Գուլանյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ,որ 25 տարվա ընթացքում առաջին անգամ հրաշք քարոզչություն է տեղի ունեցել. «Ամեն մեկն ասաց այն, ինչ ունեցավ:Մարդկանց հետ շատ եմ շփվում, և եղել է այն, ինչ պետք է լիներ»: Մերուժան Տեր-Գուլանյանը մեղադրում է ժողովրդին, ասելով թե «չի կարելի կյանքի հացը փոխել օրվա ուտելիքի հետ»: «Ընտրակաշառքով չես հարստանում, չէ՞»: Միևնույն ժամանակ Մերուժան Տեր-Գուլանյանը հայտարարում է, թե բացառում է ընտրակաշառքի մասսայականությունը ու ինքը լրագրողներից է իմանում, որ կաշառք են բաժանել ինչ-որ մի տեղ: «Զարմացրել է նաև ԵԼՔ դաշինքի արդյունքը, որ Դաշնակցությունից ավելի շատ ձայն հավաքեց: ԵԼՔ֊ը միանգամայն ընդդիմադիր կուսակցություն է, և լավ է, որ խորհրդարանում ընդդիմադիր քաղաքական ուժ կա», -ասում է Մերուժան Տեր֊Գուլանյանը։ Ցավոք հնարավոր չեղավ արյունալի միջադեպերից խուսափել, բայց դա տեղի ունենում է նաև այլ երկրներում. «Բայց և այնպես, 25 տարվա ընթացքում արդար ընտրություններ անցկացվեցին»։ «Ես ցավում եմ Հրանտ Բագրատյանի համար, նա պետք է լիներ Ազգային ժողովում:ՕՐՕ դաշինքին կուզեի տեսնել օրենսդիրում,բայց դրա համար ժողովրդին չեմ մեղադրում:Մարդիկ լսել են ծրագրերը, և ձայն են տվել։ Վարչապետ Կարեն Կարապետյանին հավատացին մարդիկ»,ասում է նա: Այն, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին ժողովուրդը չընտրեց, այստեղ պարոն Տեր-Գուլանյանը մեղքը ժողովրդինը չի համարում, այլ պատճառաբանում, թե նման արագությամբ հնարավոր չէ դառնալ կուսակցություն. «ՀՀ-ում երկու կուսակցություն կա` ՀՀԿ-ն և Դաշնակցությունը. մյուսները հավաքվում են ընտրությունից ընտրություն»: Սոնա Դավթյան
