Կողմերը բանակցային սեղանի շուրջ կվերադառնան.Զախարովա
«Լրանում է մեկ տարին, ինչ Մոսկվայում ԼՂ հակամարտության շփման գծում մարտական լայնածավալ գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դա 1994թ. ի վեր ամենալուրջ խախտումն էր»,-նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկվել են ակտիվ ջանքեր՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի համար պայմաններ ստեղծելուն: Մասնավորապես, այդ թեմային են նվիրված եղել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում 2016թ. տեղի ունեցած գագաթնաժողովները՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով»,- ասել է նա և նշել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով, և Ռուսաստանը հույս ունի, որ կողմերը բանակցային սեղանի շուրջ կվերադառնան:
