Անահիտ Բախշյանը ավագանու ընտրություններին կմասնակցի «Ելքի» ցուցակով
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, ապրիլի երկուսին խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ներկայացված Անահիտ Բախշյանը hayeli.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Ելք» դաշինքից ստացել է առաջարկ և պատրաստվում է համաձայնել նրանց ցուցակով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: «Այսօր Էդմոն Մարուքյանի հետ եմ զրուցել, և հայտնեց, որ իրենք քննարկել են իմ առաջարկը և հրավիրում են ինձ առաջին տասնյակ, ես դեռ մտածում եմ ընդունեմ, թե ոչ»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ իր երկար տարիների փորձը թույլ են տալիս իրեն գնալ այդ քայլին: Ինչպես ասաց՝ եթե «Ազատ դեմոկրատները» մասնակցեն ավագանու ընտրություններին, ապա իրենց ցուցակով կմասնակցի, իսկ եթե ոչ, կընդունի «Ելք»-ի առաջարկը:
