Արտառոց դեպք է գրանվել՝ նորածնի մոտ լեյկոցիտների քանակը եղել է 50 000. մանրամասներ նորածնի մահվան դեպքից
Ապրիլի 3-ին քաղաքացի Մ. Է.-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը իր կինը տղա երեխա է ունեցել և 2-րդ օրը երեխան մահացել է։ Ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին:Այժմ ծննդատանը նորածնի մահվան դեպքի հետ կապված նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և դեպքի հետ կապված կատարվում է հետաքննություն: «Արմենիա» ԲԿ-ի ծննդատան տնօրեն, ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արտառոց դեպք է գրանվել՝ նորածնի մոտ լեյկոցիտների քանակը եղել է 50 000, մինչդեռ այդ թիվը պետք է լինի 5000-10000: «Ծննդկանը չորրորդ կեսարյան հատումից հետո անհաս է ծնվել: Մոր ներարգանդային ինֆեկցիայի եւ թոքաբորբի հետեւանքով շատ կարճ ժամանակում երեխան մահացել է»,- պարզաբանեց նա:
