ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով: «Այսօր լրանում է մեկ տարին, ինչ Մոսկվայում արցախյան հակամարտության շփման գծում մարտական լայնածավալ գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դա 1994թ. ի վեր հրադադարի ամենալուրջ խախտումն էր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային կազմակեպությունների կողմից ձեռնարկվել են ակտիվ ջանքեր՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի համար պայմաններ ստեղծելուն: Մասնավորապես, այդ թեմային են նվիրված եղել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում 2016թ. տեղի ունեցած գագաթնաժողովները՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանը հույս ունի, որ կողմերը բանակցային սեղանի շուրջ կվերդառնան և կվերսկսեն երկխոսությունը՝ հակամարտության կայուն կարգավորում ձեռք բերելու համար»,-ասել է Զախարովան:
