Ինչ է սպասվում ՕՐՕ-ին, այն կկազմալուծվի՞
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ ունենք ոչ լեգիտիմ խորհրդարան:Ըստ նրա՝ ընտրություններն անցկացրել է երեք հոգի՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան։ «Ունենք ոչ լեգիտիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ իշխանություն, և այս նոր խորհրդարանով ձևավորված իշխանությունը չի կարողանալու մեր լեգիտիմությունը պաշտպանել»,- համոզմունք է հայտնել նա՝ նշելով, որ այն մարդիկ, ովքեր գումար են վերցրել ընտրելու դիմաց, արդեն իսկ փոշմանել են,-«Արդեն ընտրակաշառք վերցնողները փոշմանել են, որովհետև էդ փողը պրծավ»։ Ինչպես ասել է եղել է ձայների հրապարակային աճուրդ. «Սև քարոզչություն է իրականացվել մեր դաշինքի նկատմամբ: Մենք ունենալու ենք բազմաթիվ խնդիրներ, ու այդ ճանապարհին մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակում ենք մեր շտաբի գործունեությունը, որոշակի վերակազմակերպման փուլ ենք սկսել, բայց համագործակցությունը, միանշանակ է, որ կշարունակվի»: Արմեն Մարտիրոսյանը ընտրություններին մասնակցած անձանց թիվը՝ 1մլն 577 հազարը, համարում է հեքիաթների ոլորտից, քանի որ ըստ նրա՝ Հայաստանում հազիվ 1 մլն 800 հազար մարդ ապրի:
