Եվրագոտու երկրների արտահերթ վեհաժողով հրավիրել
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է,որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է, որ դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով հրավիրել եվրագոտու երկրների արտահերթ վեհաժողով, եթե ապրիլի 7-ին Եվրախմբի նիստի ժամանակ չավարտվի հունական բարեփոխումների երկրորդ գնահատման գործընթացը: Երկրորդ գնահատումը հետաձգվում է արդեն չորս ամիս: Գնահատման ձգձգումը բերում է անորոշության և անկայունության իրավիճակի, ինչպես 2015 թվականին,ասել է նա:«Որոշ կողմեր անընդհատ առաջ են բերում պահանջներ և խոչընդոտներ են ստեղծում: Այս խաղերը հարկավոր է դադարեցնել: Առավելևս Եվրամիության համար նման դժվար ժամանակահատվածում»: Ցիպրասը հայտարարել է, որ վերջին ժամանակներս անընդհատ հայտնվում են ինչ-որ խոչընդոտներ, մինչդեռ համաձայնությունը գրեթե ձեռք է բերվել:
