Հրանտ Բագրատյանը պետք է լիներ Ազգային ժողովում.Մերուժան Տեր-Գուլանյան
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-֊Գուլանյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ,որ 25 տարվա ընթացքում առաջին անգամ հրաշք քարոզչություն է տեղի ունեցել. «Ամեն մեկն ասաց այն, ինչ ունեցավ:Մարդկանց հետ շատ եմ շփվում, և եղել է այն, ինչ պետք է լիներ»: «Զարմացրել է ԵԼՔ դաշինքի արդյունքը, որ Դաշնակցությունից ավելի շատ ձայն հավաքեց: ԵԼՔ֊ը միանգամայն ընդդիմադիր կուսակցություն է, և լավ է, որ խորհրդարանում ընդդիմադիր քաղաքական ուժ կա», ֊ասում է Մերուժան Տեր֊Գուլանյանը։ Ցավոք հնարավոր չեղավ արյունալի միջադեպերից խուսափել, բայց դա տեղի ունենում է նաև այլ երկրներում. «Բայց և այնպես, 25 տարվա ընթացքում արդար ընտրություններ անցկացվեցին»։ «Ես ցավում եմ Հրանտ Բագրատյանի համար, նա պետք է լիներ Ազգային ժողովում:ՕՐՕ դաշինքին կուզեի տեսնել օրենսդիրում,բայց դրա համար ժողովրդին չեմ մեղադրում:Մարդիկ լսել են ծրագրերը, և ձայն են տվել։ Վարչապետ Կարեն Կարապետյանին հավատացին մարդիկ»,ասում է նա: Մերուժան Տեր֊Գուլանյանն անգամ համարում է, որ ընտրակաշառք չի բաժանվել, իսկ ժողովուրդն էլ դժգոհություն չունի։
