Միհրան Պողոսյանի ապագան. ո՞ւմ խոսքը կանցնի
ԴԱՀԿ նախկին պետ, Սերժ Սարգսյանի «սիրելիների» Միհրան Պողոսյանի նախընտրական քարոզարշավը դրամատիկ ստացվեց, անորոշ է նաեւ թեկնածուի ապագան, չնայած, որ նա հաղթահարել է անցողիկ շեմը ու կարող է ստանալ պատգամավորի մանդատ։ Խնդիրն այն է, որ Միհրան Պողոսյանը իսկզբանե ցանկություն չի ունեցել օրենսդիր աշխատանքի, Սերժ Սարգսյանն էլ նրան խոստացել է, որ եթե անցավ, մեկ ժամ չի մնա խորհրդարան, աշխատանքի կանցնի գործադիրում։ Բայց ընտրարշավի կեսից վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Պողոսյանին գործադիրում չի տեսնում, այդ հայտարարությունը հետեւեց ԴԱՀԿ նախկին պետի աղմկահարույց քարոզարշավին, որին նա մասնակից էր դարձրել ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված զինվորների մայրերին։ Հետաքրքրիր է՝ հիմա ում խոսքը կանցնի՝ նախագահի, թե վարչապետի, միգուցե ընտրեն «ոչ ոքի» եւ Միհրան Պողոսյանը ստանձնի իր երազած ոստիկանապետի պաշտոնը, որը կառավարությանն առընթեր մարմին է։
