Ոստիկանության վրա ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան բանակի. Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանի համոզմամբ՝ Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել, նրանք շարունակում են մաշեցնող պատերազմի մեխանիզմը և այս պահին բանակցային ճանապարհով Արցախյան հակամարտությունը չի լուծվի, քանի որ Ալիևն ազնվորեն հայտարարում է, որ Հայաստանը պետք է ոչնչացվի: «Նրանք հասկացել են, որ միանգամից, երբ հարձակվում են, լայնածավալ գործողությունների դիմում, հայ ազգը համախմբվում է ու ավելի ուժեղ դառնում: Դրա համար նրանք քիչ-քիչ են ամեն ինչ անում, անընդհատ զոհեր են լինում ու դրանով նրանք ուզում են հասնել իրենց գլխավոր նպատակին, որը ամենեւին էլ Արցախը չէ, այլ նրանց նպատակը Հայաստանի ոչնչացումն է»,- նշեց նա: Ըստ նրա՝ այսօր հայ հասարակությունն ավելի լավ է պատրաստվում պատերազմի, քան իշխանությունները, քանի որ ոստիկանության վրա ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան բանակի:
