Թամար Հովհաննիսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Ինչ բախտավոր աստղի տակ եք ծնվել, որ այսօր նախագահն եք աշխարհում ամենաներողամիտ, նաիվ, մի փոքր բանից խանդավառվող, քիչ բանով գոհացող, վտանգի պահին մի բռունցք դարձող, նահատակվող, մարտիրոսացող, միմյանց հասնող, միմյանց օգնող (հատկապես վտանգի պահին) և էլի շատ ու շատ բարեմասնություններ ունեցող մի ազգի: Ձեր կողքիններին ուզում եմ ասել, որ իրենց պարտքն է լինել ոչ թե ձե՛ր այլ պետության կողքին, էս երկրի կողքին, ինչպես էսօրվա նահատակված տղաները՝ ջահել, սիրուն,ազնվագույն աչքերով, ոնց որ հատուկ ընտրված, որ մարդ ավելի մղկտա: Այո՛, պարո՛ն նախագահ, այս երկիրը լավ երկիր է, քանի որ էդպիսի զավակներ ունի: Բա էդպիսի տղաների ապագան կարելի է՞ կասկածի տակ դնել սեփական Հայրենիքում, իրենց իսկ պաշտպանած հողի վրա, կարելի է՞ նրանց քվեն գողանալ կամ կեղծել, կարելի է՞ նրանց աշխատելու ու ընտանիք կազմելու հնարավորությունից զրկել սեփական հողի վրա: Թե դուք նրանց արժեքը հասկանում եք միայն այսպիսի պահերի: Կարելի է  նայել այն մարդկանց դեմքին, որ երկրորդ անգամ նույն ճակատամարտը մղելու էին գնում այս օրերին ու ասել «յա իրո՞ք», կարելի է նայել էդ ջահել տղաներին ծնող մայրերին ու ասել. «Ինչքան ուզենք, էնքան կխփենք»: Պարոն նախագա՛հ, մենք ներողամիտ ազգ ենք, երևի ամենաքրիստոնյան բոլոր քրիստոնյաների մեջ, բայց չափից ավելի ներելն ու միամտորեն նորից հավատալը անխելքություն կլինի: Դուք նեղություն մի կրեք շնորհակալություն հայտնելու զինվորին իր քաջության համար, նրան շնորհակալ է պատմությունը ու պետությունը, իսկ դուք, բարեբախտաբար, ո՛չ մեկն եք, ո՛չ էլ մյուսը: Դուք ավելի լավ է՝ ներողություն խնդրեք: Այ, հենց սա էլ ուզում էի ասել ձեզ: Սովորական հայուհի՝ Թամար Հովհաննիսյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am