«Տաշիրը» կգնի ՀԷՑ-ի 69.99 տոկոսը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել ենք, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69.99 տոկոս բաժնետոմսերը «Տաշիր կապիտալ» բաժնետիրական ընկերությանը փոխանցելու համար: Վաղը տեղի ունեցող ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվելու լիազորել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ՀՀ կառավարության անունից ստորագրել «Լիորմանդ հոլդինգ Լիմիթեդ» ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69.99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Տաշիր կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը»: Մանրամասները՝ «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
