Տիգրան Արզաքանցյան. «Փողերը տվել, «Բարգավաճ» են ընտրել, Բոթոյան են ընտրել»
Իշխանության ստեղծած չարաբաստիկ ռեյտինգային ընտրակարգին «զոհ» են գնացել նաեւ հարազատ կուսակցության անդամները, որոնք ներթիմային մրցակցության արդյունքում հայտնվել են խաղից դուրս վիճակում։ Նրանց շարքում է նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանը, որը Գեղարքունիքի մարզում անսպասելի քիչ ձայներ է հավաքել՝ 3 հազար 900: – Բայց ինչո՞ւ այդպես եղավ, ձայների տարբերությունն ահռելի էր թեկնածուների միջեւ։ Կորո՞ւստ եք ունեցել, թե՞ այդքան ձայն են Ձեզ տվել՝ ինչ–ինչ հանգամանքներից ելնելով։ – Մարդիկ ձայները վաճառել են, վերջին օրը կանգնել են դռների մոտ, փողերը տվել, «Բարգավաճ» են ընտրել, Բոթոյան են ընտրել։ Վերջին օրով մարդկանց ըտենց կոռուպցիայի տակ են մտցրել։ – Բայց, փաստորեն, Ձեր բարեգործությունն օգուտ չտվեց, Ձեզ չվստահեցին։ – 16 տարվա… մարդիկ որոշեցին մի օրվա բուտերբրոդի փողը, քանց թե որ ես միշտ իրենց կողքն եմ եղել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
