Իդլիբում քիմիական զենքի կիրառման առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագիծ
Նովոստիին ՄԱԿ-ին կից ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունում հայտնել են,որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձեւի նախագիծ են ներկայացրել Սիրիայի Իդլիբ քաղաքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: «Սիրիայի Խան Շեյխունի շրջանում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ բանաձեւը ապրիլի 4-ին ներկայացվել է Անվտանգության խորհրդի անդամներին»,-ասել է գործակալության զրուցակիցը: Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ապրիլի 4ին հայտարարել Է Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառմամբ գրոհի 80 զոհերի եւ 200 վիրավորների մասին: Գրոհի պատասխանատվությունն ընդդիմադիրները բարդել են Սիրիայի կառավարական զորքերի վրա: Միջադեպի հետաքննությամբ արդեն սկսել են զբաղվել ՄԱԿ-ը եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, սակայն առայժմ որեւէ եզրակացություն չեն հրապարակել տեղի ունեցածի հնարավոր մեղավորների մասին:
