Հաշվապահը յուրացրել է կենտրոնի գումարները եւ անհետացել
Հրապարակը գրում է.«Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահը յուրացրել է կենտրոնի գումարները եւ անհետացել: Դա տեղի է ունեցել մոտ 20 օր առաջ։ Հաշվապահը մեկ շաբաթ արձակուրդ է վերցրել, ինչից հետո կենտրոնում հայտնաբերել են, որ նա մեծ գումարների փոխանցումներ է կատարել անհայտ հաշվեհամարների։ Սկզբում հույս են փայփայել, որ հաշվապահը կվերադառնա, բայց սպասումները չեն արդարացել։ Երբ ավարտվել է արձակուրդի ժամկետը, անհանգստացել են եւ դիմել իրավապահներին։ Փորձեցինք կապվել տնօրեն Վաչե Սարգսյանի հետ, մեզ հայտնեցին, որ նա քաղաքում չէ, իսկ տեղեկություններ հաղորդելն իրենց իրավասության շրջանակում չէ։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները եւ հայտնեցին, որ մարտի 29-ին ՊՈԱԿ-ի տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանության կենտրոնական բաժին, կատարվում է հետաքննություն։
