Ավտովթար Վարդենիս քաղաքում. բախվել են Opel-ն ու 06-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Վարդենիսի բնակիչներ, 45-ամյա Վահագն Ստեփանյանի վարած Opel մակնիշի 27 ՕԼ 679 համարանիշի և 24-ամյա Արտյոմ Մուրադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 08 ԼՕ 837 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի




