Արգամ Աբրահամյանին փոխարինողը. Արտաշատի քաղաքապետի առաջին թեկնածուն. armtimes.com
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարականի դիմում դեռ չի գրել: Այս մասին armtimes.com–ի հետ զրույցում ասել է Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանը, որը նրա հրաժարականից հետո պետք է ժամանակավորապես փոխարինի քաղաքապետին՝ մինչև ընտրության օր նշանակվի, և նոր քաղաքապետ ընտրվի: Մեր տեղեկություններով, հենց Գագիկ Պողոսյանն է Արարատի մարզկենտրոն Արտաշատի քաղաքապետի թեկնածուն լինելու, որը Հովիկ Աբրահամյանի թիմից: Գագիկ Պողոսյանը Աբրահամյանների ազգականն է: Մեր դիտարկմանը, որ տեղեկություններ ունենք, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ունեք, նա այսպես արձագանքեց. «Դեռ ոչ մեկին չենք նախատեսել, թե ով է պատրաստվում, որ ապագա քաղաքապետը լինի, ցտեսություն»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում