Կիլիկիո կաթողիկոսությունը առաջարկ է արել ՄԻԵԴ-ին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության իրավական հանձնախումբը՝ Արամ Ա կաթողիկոսի հանձնարարությամբ կոչ է արել արագացնել Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի հարցով դատաքննությունը։ Նրանք այս առումով դիմել են դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Պահանջում նաև նշված է՝ 2016թ. դեկտեմբերի 7-ին ներկայացվա ծ դատական թղթածրարը Թուրքիայիյ դատարանին չհղել, նկատի ունենալով՝ Թուրքիայի ներքին անորոշ վիճակը, դատական-իրավական օրենքների խախտումը, դատավորների և փաստաբանների նկատմամբ ապօրինի վերաբերմունքը և, ընդհանրապես բռնատիրական կացությունը։ «Արդարև, մտահոգիչ կացություն է, որի մասին ԵԽ Մադուր իրավունքների հանձնակատարը փետրվարի 15-ին, Վենետիկի հանձնաժողովը մարտի 13-ին, ինչպես նաև բազում երկրներ և կազմակերպություններ հայտնել են իրենց մտահոգությունները»,- ասվումէ նամակում։
