ՕՐՕ դաշինքի խոսնակ. «Փողոց դուրս գալու պահանջ ժողովրդի կողմից չենք տեսնում»

«Փողոց դուրս գալու պահանջ ժողովրդի կողմից չենք տեսնում», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի խոսնակ, պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանը՝ ընդգծելով, որ միայն քաղաքական ուժի ցանկությունը՝ հետընտրական զարգացումների գնալու, դեռ բավարար չէ։ «Ազատություն». - Երեկ ՕՐՕ դաշինքը հայտարարություն տարածեց ընտրությունների հետ կապված՝ ընդգծելով, որ աշխատել են թաղային հեղինակությունները, փողը, ընտրակաշառքը, բայց չկար գնահատական, թե արդյո՞ք ընդունում է ընտրությունների արդյունքները և մասնավորապես ստացած այն քվեների քանակը, որ ունի այսօր ՕՐՕ դաշինքը։ Մանուկյան. - Բնականաբար չենք ընդունում ընտրությունների արդյունքները, որովհետև դրանք չեն արտացոլել իրականությունը և քվեարկողների կամարտահայտությունը։ Այս պահին մենք քննարկում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու հարցը, որպեսզի կատարվեն մատնահետքերի համեմատական՝ պարզելու համար, թե կրկնակի քվեարկությունները որքան են եղել։ Որովհետև մենք խիստ կասկածներ ունենք, որ ընտրությունների այդ արդյունքներն ապահովվել են բազմակի քվեարկության արդյունքում, ինչպես նաև ընտրակաշառքների միջոցով։ Կրկնում եմ, որովհետև ընդհանուր բազա գոյություն չունի, նաև գրեթե պարզել հնարավոր չէ եղել. եթե մարդը, օրինակ, երկրորդ անգամ եկել է ընտրատեղամաս կամ մեկ այլ ընտրատեղամասում նույն մարդը փորձել է քվեարկություն իրականացնել, դա ըստ էության հնարավոր չի եղել պարզել՝ նա երկրորդ անգամ է քվեարկում, թե որերորդ անգամ է քվեարկում, որովհետև ընդհանուր բազա գոյություն չունի։ «Ազատություն». - Պարզապես Դատախազությունը, Քննչական կոմիտեն ունի հարուցված 6 քրեական գործ, հենց կրկնաքվեարկության հետ կապված։ Մանուկյան. - Կարծում եմ, որ վստահված անձինք, կամ դիտորդները տեղում են արդեն արձանագրել, որ նույն մարդը երկրորդ անգամ է եկել ընտրատեղամաս։ Բայց, եթե նույն մարդը գնար այլ տեղամաս, այդ ժամանակ արդեն գրեթե անհնար կլիներ պարզելը՝ նա երկրորդ անգամ է քվեարկում, երրորդ, թե չորրորդ անգամ։ «Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է, որ ՕՐՕ-ն նաև դիմի Սահմանադրական դատարան։ Մանուկյան. - Այդ հարցը մենք դեռ քննարկում ենք, բայց չեմ կարծում, որ դիմենք, որովհետև իմաստ չենք տեսնում։ «Ազատություն». - Ինչո՞ւ, որովհետև բավարար ապացույցներ չունե՞ք ներկայացնելու։ Մանուկյան. - Գիտեք, նախորդ փորձը թերևս հաշվի առնելով, նաև չենք ցանկանում այս անգամ նույն ճանապարհով անցնել։ «Ազատություն». - Տիկին Մանուկյան, այսինքն, դուք կարծում եք, որ ՕՐՕ դաշինքը շատ ավելի շատ քվե՞ է ստացել, քան այն, ինչ արձանագրվե՞լ է՝ այդ 32 հազարը։ Մանուկյան. - Եթե ընտրություններն իրենք չվերածեին խեղկատակության, եթե չկատարեին այն բոլոր կեղծիքները, որոնց մասին բազմաթիվ անգամներ արձանագրվել են և ահազանգ է եղել, եթե չմեծացվեր քվեարկությանը մասնակիցների թիվը, բնականաբար, արդյունքներն էլ բոլորովին այլ կլինեին։ Նաև ուզում եմ ընդգծել, որ թե՛ մինչև ընտրությունները, թե՛ նաև ընտրություններից հետո, մեր դաշինքի հանդեպ մամուլով շարունակվում է թիրախավորումները, նաև դա ազդեցություն ունեցավ, կարծում եմ, ընտրողների շրջանում։ «Ազատություն». - Հաշվի առնելով այդ ամենը՝ հնարավո՞ր է, որ որոշակի հետընտրական զարգացումների գնա Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքը՝ ցույցեր, հանրահավաքներ։ Մանուկյան. - Հետընտրական զարգացումների մասին մենք արդեն իսկ հայտարարել ենք, նաև ընտրություններից առաջ ասացինք, որ ժողովուրդը պետք է թելադրի, թե ինչ անենք։ Այսինքն՝ միայն քաղաքական ուժի ցանկությունը՝ հետընտրական զարգացումների գնալու, դեռ բավարար չէ, իսկ ժողովրդի կողմից այժմ մենք նման պահանջ՝ փողոց դուրս գալու, կարծես թե չենք տեսնում։ Ազատություն.am

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am