«Ելքի մեկուսական վիճակը նպաստեց, որ մենք ունենանք այն, ինչ ունենք». Պարույր Հայրիկյան
Այսօր Հայելի ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերից որոշների ցածր տոկոսները իրենց անլուրջ վերաբերմունքի պատասխանն էին: ««Ելքի» մեկուսական վիճակը նպաստեց, որ մենք ունենանք այն, ինչ ունենք։ Այս իշխանությանը պետք է հեռացնել, եթե ընտրությունների ընթացքում մասնակից ուժերը դրան չեն հասել, ուրեմն պարտված ենք»,- ասաց նա: Ինչպես ընդգծեց՝ քաղաքական ուժերը պիտի ժողովրդին ցույց տային, որ ինքը մենակ չէ: «Մենք քաղաքական գործիչներս պետք է մեզ պատկառ կերպով պահեինք: Եթե մարդ կամավոր գնացել է՝ քվեաթերիկ է գցել, չեմ կարող ասել, որ նա կամավոր է արել, դա նշանակում է, որ նրան թալանել են, ստորացրել են, հետո եկել են, ասել՝ ախպեր ջան, քեզ փող եմ տալիս»,- ասաց նա: Ըստ նրա, եթե ընդդիմությունը մեծամասնություն չէր կազմելու, ապա այս ընտրությանը գնալն իմաստ չուներ։ Այնուհետև ասաց նաև, որ իրենք փորձել են դաշինք կազմել, սակայն. «Ինչ են իշխանությունները, մենք դա գիտենք, բայց մենք պետք է խոսենք մեր թերությունների մասին: Մենք չենք մասնակել գործընթացին, դա էլ պատիվ չէր բերում, բայց այս խայտառակությանն էլ մասնակցելը պատիվ չէր բերի»:
