Մոսկվան պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման երաշխավորը դառնալ. Լավրով
Միջնորդների աջակցության շնորհիվ Բաքուն և Երևանը զգալիորեն մոտեցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշումները, կարգավորման հիմնարար սկզբունքները հիմնականում համաձայնեցված են: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Բաքվի աշխատավոր» թերթում հրապարակված հոդվածում, որը նվիրված է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: «Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի լուծման տարբերակին, որը կգոհացնի բոլոր ներգրավված կողմերին: Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերին հաջողվել է էականորեն մոտեցնել դիրքորոշումները շատ վիճելի հարցերում: Հիմնականում համաձայնեցված են կարգավորման հիմնարար սկզբունքները: Սակայն Ադրբեջանը և Հայաստանը տարբեր կերպ են տեսնում դրանք կյանքի կոչելու հաջորդականությունը»,- նշել է նա:
