«Ակնհայտ էր՝ Կարեն Կարապետյանը սրբելու-տանելու է բոլոր ձայները»
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին և ասաց, որ իրեն համար զարմանալի է, թե Շիրակի մարզում անցել են Արման Սահակյանը և Ֆելիքս Ցոլակյանը, բայց դրան զուգահեռ նույն ՀՀԿ֊ից պատգամավոր կլինի Սամվել Ալեքսանյանը:«Վերցրեք, օրինակ, Կարեն Կարապետյանին: «Տաշիր» ընկերությունն այնքան գործ էր արել, որ ակնհայտ էր՝ Կարեն Կարապետյանը սրբելու-տանելու է բոլոր ձայները: Սա ինձ համար հասկանալի է, բայց մյուս կողմից՝ անհասկանալի է, որ Սամվել Ալեքսանյանը մնալու է որպես պատգամավոր: Ինձ համար անընդունելի է որպես պատգամավոր նրա ներկայությունը, բայց ես հասկանում եմ, որ բիզնեսմենին ու օդիոզին ժամանակի ընթացքում պետք է հեռացնենք խորհրդարանից»,-ասաց Կարեն Քոչարյանը: Խոսելով «Հայ ազգային կոնգրես» ուժի պարտության մասին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ Լևոն Տեր֊Պետրոսյանի երկու ելույթները հեռուստաընկերություններով էականորեն ազդեցին ՀԱԿ֊ի ձայների վրա։
