Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունն ու կայքն առաջիկայում կարող են դադարեցնել իրենց գործունեությունը
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Վիկտոր Դալլաքյանի հիմնած Politinfo.org կայքը ֆինանսական խնդիրներ ունի և առաջիկայում կարող է դադարեցնել գործունեությունը: Ֆինանսների սղության պատճառով որոշ աշխատողներ արդեն ազատվել են աշխատանքից: Սամվել Բաբայանի կողմից Սեյրան Օհանյանի և Վիկտոր Դալլաքյանի համագործակցությունը կասեցնելուց հետո վերջինիս քաղաքական ծրագրերն ու նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը նույնպես հայտնվել են գոյության խնդրի առաջ: Ֆինանսական աղբյուրների բացակայությունն էլ կարող է այն փակման բերել: Վիկտոր Դալլաքյանն ինքը չի ցանկանում հրապարակային գործունեություն իրականացնել և առայժմ ընդհատակ է անցել: Թերթը փորձել է այս խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ այս կուսակցության փոխնախագահ Էդուարդ Անտինյանից: Վերջինս հերքել է, որ իրենք նման խնդիրներ ունեն: «Ոչ, դա ճիշտ չէ: Ոչ կուսակցությունը, ոչ «Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, ոչ էլ կայքը որևէ փոփոխության չեն ենթարկվի», - պատասխանել է նա:
