Մեկ բաժակ սուրճ եփելը տաս րոպե է տևում.կինը բողոքեց վարչապետին
Վարչապետ Կարեն Կարապետյանը Շիրակի մարզի Սարալանջ գյուղի բնակիչների հետ քննարկում էր գյուղի գազաֆիկացման խնդիրը:Մի կին գազի թեմայով արտահայտեց իր դժգոհությունը։ «Էս երկիրը մենակ ձեզանո՞վ պիտի փոխվի, չէ՞ որ էսքան տարի մեր նախագահները, բոլորը նույն խոստումներն են տվել»։ Վարչապետը ուղղեց կնոջը՝ ասելով, որ ինքը խոստում չի տալիս, և ըստ իրեն, երկրի կառավարումը ոչ միայն իրենով է, այլ ժողովրդով։ Ռոբերտ Քոչարյանը եկավ, խոստացավ, ասաց՝ գազի հարցը կլուծվի ու չլուծեց,արձագանքեց կինը: «Հարգելի ընկերուհի ջան, ես հիմա ձեզ ասել եմ գազի հարցը կլինի՞, ես լուծման տարբերակն եմ առաջարկում։ Գազից մի քիչ հասկանում եմ, գիտեք, չէ՞»։ «Մենք էլ ենք հասկանում, քիչ գազ ենք ստանում, բայց շատ մուծում, կալորիականությունն էնքան ցածր է, պարոն վարչապետ, մեկ բաժակ սուրճ եփելը տաս րոպե է տևում»,-հակադարձեց կինը : «Եկեք, ես էդ դեպքում գազից չխոսամ, եթե էդքան գազից լավ հասկանում եք»,հավելեց վարչապետը:
