Անկախ Հայաստանում, ինչպես ԽՍՀՄ-ում, դպրոցը չի սովորեցնում՝ ինչ է նշանակում պետություն, քաղաքացի
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ես, ընդհանրապես, կարծում եմ, որ մեր հասարակության մեծ մասի ամենամեծ դժբախտությունն է տգիտությունը, կրթության պակասը: Խորհրդային դպրոցը տալիս էր մեզ գիտելիքներ՝ տարբեր բնագավառներից, բայց խավարի մեջ էր պահում շատ կարևոր, սկզբունքային հարցերում՝ ինչ է նշանակում պետություն, քաղաքացի, և ինչպես պետք է այդ քաղաքացին իշխանություն ձևավորի, որն է այդ հարցում նրա՝ քաղաքացու պատասխանատվությունը: Անկախ Հայաստանի դպրոցում նույնպես նման բաներ չեն սովորեցնում: Կյանքն է սովորեցնում, և «Էլեկտրիկ Երևանից» ու մանավանդ քառօրյա պատերազմից հետո իմ մեջ տպավորություն է ստեղծվել, որ մեր երեխաների սերունդն արդեն պատրաստ է ապրել բոլորովին այլ կանոններով, այլ երկրում: Հին, «արշակսադոյանական» կլիշեները դեռ հնչում են: Բայց կարծում եմ՝ դրանք հնչում են վերջին անգամ»:
