Մարդկանց սովորացնում ա, որ ինձ վատ հարցեր տան .Ծառուկյանը՝Վահե Հակոբյանին
Արդեն տեղեկացրել ենք,որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Սյունիքի մարզում էր: Տարբեր քաղաքներում իր հանդիպումների ժամանակ վերջինս քննադատեց Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանին՝մեղադրելով նրան ,թե վախի մթնոլորտ է ստեղծել: Գորիսում մինչ կներկայացներ դաշինքի առաջնահերթությունները, քաղաքական, տնտեսական ծրագրերը՝ Գագիկ Ծառուկյանը դիմելով գորիսեցիներին ասաց,որ «վատ հարցեր» են տալիս և որ նրանց մարզպետն է ուղղորդել: «Ձեր նոր մարզպետը, որ եկել է ու մարդկանց կյանքից տեղյակ չէ, սովորեցրել է մարդկանց, որ ինձ վատ հարց տան: Ես պատրաստ եմ բոլորի հարցերին պատասխանելու: Կապանում ինձ հարցնում են՝ 2012թ-ին ծրագիր ներկայացրեցիք ու ոչ մի բան չեղավ: Պատասխանեցի՝ գնա, քեզ սովորեցնողին ասա, որ պարոն Ծառուկյանը տեսավ, որ 50+1 չհավաքեց, դրա համար կոալիցիա չկազմեց, որ ժողովուրդը չասի, բա ինչո՞ւ դա չեղավ»,ասաց նա:
