Զինվորի սապոգի փողը, հացը գողացող իշխանությունը չի կարող հաղթանակներ տանել.Արամ Մանուկյան
«Մեր քաղաքական ուժի առաջարկած խաղաղության հաստատման գաղափարը հիմնականում ընդունում և հավանության է արժանանում տարիքով մարդկանց, կանանց, ազատամարտիկների, զինվորներ ունեցող ընտանիքների կողմից: Մենք այս ծրագիրը դնելիս գիտեինք, որ հնարվոր է՝ ռեյտինգի անկում լինի, քննադատողներ լինեն, պիտակավորողներ լինեն, որոնք եղան: Գիտենք դա ու դրան ենք գնում:Գյուղեգյուղ քարոզելու ենք մեր գաղափարի կարևորությունը և անհրաժեշտությունը :Ապրիլը սթափեցրեց բոլորին, զինվորի սապոգի փողը, հացը գողացող իշխանությունը չի կարող հաղթանակներ տանել: Չես կարող հա՛մ գող լինել, հա՛մ հայրենասեր, մի ամիս առաջ իշխանություն լինել, մի ամիս հետո՝ ընդդիմություն: Ամբողջ այս թատրոնը ժողովրդի աչքի առաջ է»,-լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին և քարոզարշավին: Նա հավելեց,որ այս ընթացքում հանրությանը ներկայացվող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «խաղաղության ծրագիրը» ը հիմնված է Արցախյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակի՝ «Մադրիդյան սկզբունքների» վրա, աստիճանաբար հասկանալի է դառնում քաղաքացիներին: Ներկայում Ադրբեջանն ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է համաձայնի «Մադրիդյան սկզբունքների» իրագործմանը հարցին հարցով պատասխանեց. «Եթե Ադրբեջանը համաձայն չի, ինչո՞ւ է բանակցում»:Բայց Ադրբեջանը բանակցո՞ւմ է» հարցին էլ այսպես արձագանքեց. «Այս քսան տարի բա ի՞նչ է անում: Բանակցում են, բայց լրիվ ուրիշ բան են ասում իրենց հանրությանը: Ադրբեջանը չի կարող գերտերությունների հետ նստել սեղանի շուրջ եւ ձեւականությամբ զբաղվել: Եթե ՀՀ-ն նախաձեռնող լինի, Ադրբեջանը կմնա միայնակ գերտերությունների ճնշման դեմ: Ոչ մի Ալիեւ չի կարող դիմանալ այն ճնշումներին, որոնք կարող են ներկայացնել գերտերությունները, միջազգային հանրությունը եւ եռանախագահները»: Արդյո՞ք ՀՀ իշխանությունները նախաձեռնող են «Մադրիդյան սկզբունքների» շուրջ բանակցելու հարցում,հարց ուղղեց լրագրողներից մեկը. «Իրավիճակի բարդությունը եւ դրան գնալու անհրաժեշտությունն իշխանությունները գիտեն: Նրանց խանգարում են «ոչմիթիզհողական» կուսակցությունները եւ պոռոտախոսության մրցավազքը: Իշխանությունները շատ ավելի լավ են տիրապետում իրավիճակին եւ սպառնալիքներին: Մնում է՝ քաղաքական որոշում կայացնել, որը դժվար է լինելու: Վախենում են, որ դա կարող է իշխանություն նստել իրենց վրա: Վստահ եմ՝ գիտեն, որ այդ դեպքում լուրջ հարվածներ են ստանալու ներսում: Մենք այլընտրանք տալիս ենք: Եթե քաղաքական կամքը չի բավարարում նրանց, ասում ենք՝ առանց ճնշման հրաժարական տվեք»,-պատասխանեց Արամ Մանուկյանը :
