Վիգեն Սարգսյանը կա՛մ սխալ է ընկալել Օհանյանի ասածները, կա՛մ նրան սխալ տեղեկատվություն են մատուցել
ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ զարմացած է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունից, ըստ որի՝ վերջինս բանակը զրոյից է կառուցել։ Տեղեկացնեմ, որ Ս. Օհանյանը նման բան չի հայտարարել։ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը գլխավորող Օհանյանը մշտապես խոսում է նախկինի դրական փորձի ու նաև թերությունների վերլուծության հիման վրա նորը կառուցելու անհրաժեշտության մասին։ Կարող ենք միայն ենթադրել, որ Վ. Սարգսյանը կա՛մ սխալ է ընկալել Օհանյանի ասածները, կա՛մ նրան սխալ տեղեկատվություն են մատուցել։ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
