Հակամարտող պետությունների ներկայացուցիչներն այդպիսի կազմակերպության ղեկավար չեն կարող լինել.Ա.Սարգսյան
Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար նշանակելու պահանջով մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացրած դիմումի մասով Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասաց,որ հակամարտող պետությունների ներկայացուցիչներն այդպիսի կազմակերպության ղեկավար չեն կարող լինել, որովհետեւ թշնամություն ունեն իրար նկատմամբ. « Այն մարդը, որը մարդասպանին հերոս է համարում, կնշանակի, որ դա էլ պետք է հանդուրժենք, որ այդպիսի մարդուն կարող են նշանակել այդ կառույցի ղեկավար: Այն, որ Ադրբեջանում հայի կերպարը թշնամի է, բացահայտ է: Բացառված չէ, որ լավաշն էլ կդառնա ադրբեջանական պրոդուկտ, դուդուկն էլ եւ այլն: Փողն է աշխատում, չէր կարող բարոյական մթնոլորտում հարց բարձրանալ, որ այդպիսի երկրի ներկայացուցիչը դառնար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհում է բարի կամքի դեսպան կոչումը, ո՞նց եք պատկերացնում, որ Փոլադ Բյուլբյուլօղլին լինի բարի կամքի դեսպան կամ բարի կամքի դեսպան նշանակող: Եվրոպան այդքան խոսում է արժեքների մասին, ինքն է ոտնահարում դրանք»,Հայելի ակումբոմ հրավիրված ասուլիսում ասաց նա:
