«Պետք է իմանաս՝ ում ումով ես փոխում». Արամ Սարգսյան
Նոր Մանթաշ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զ. Սարգսյանը ողջունեց տեղաբնակներին և կոչ արեց լավը վատից տարբերել. «Դատավորը դուք եք, դուք եք տարբերելու՝ Նիկոլը լավ է խոսում Ազգային ժողովում, թե՝ չէ, Էդմոնը լավ օրենքներ գրեց, թե չէ։ Եթե սխալ ենք արել, սխալ ենք աշխատել, դրեք դատեք մեզ»: Ինչպես ասաց՝ իշխանություններին փոխելը դեռ չի նշանակում՝ երկիրը փոխել: «Պետք է իմանաս՝ ում ումով ես փոխում: Նայեք այն ժամացույցներին, ինչ մենք կապում ենք, այն հագուստին, ինչ մենք հագնում ենք, ու տեսեք այն մեքենաներով, ինչ իրենք գալիս են, չե՞ք տեսնում, որ իրենց մեքենաները նույնն են, ժամացույցները նույնն են, հագուստները նույն բրենդի են, խոսում են նույն փողերից, ձեզ հետ վարվում են նույն կերպ՝ փող են առաջարկում, մուրաբա են առաջարկում, որ իրենց քվե տաք»,- հայտարարեց Ա. Սարգսյանը:
