Մեր քարոզը տարեք տուն առ տուն, անձ առ անձ.ՀՅԴ
ՀՀ բնապահպանության նախարար, Արմավիրի մարզում ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածու Արծվիկ Մինասյանը Արմավիրի մարզում քարոզարշավի ընթացքում ասաց, որ թիվ 6 ընտրատարածքում կուսակցությունն առաջադրել է 15 թեկնածուի, որոնց կենսագրությանն ու անցած ուղուն ծանոթանալով՝ վստահաբար կարելի է ասել, որ նրանք ժողովրդի պատգամավորը, ներկայացուցիչն են լինելու Ազգային ժողովում: «Այս Ազգային ժողովը լինելու է Հայաստանի զարգացման, արդար Հայաստանի կերտման հիմնադիր խորհրդարանը: Այս ընտրությունները մեր երկրի, պետականության, Արմավիրի մարզի, Էջմիածին քաղաքի համար լինելու են կարևոր նշանակության ընտրություններ: Ձեր նախընտրած թեկնածուին կարող եք տալ ձեր ձայնը տալ, ինչը նշանակում է` խորհրդարան գործուղել առաջիկա Ազգային ժողովի ամբողջ հինգ տարվա աշխատանքների ամենապատասխանատու անձին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:



















