Ես չեմ ուզում, որ քո նման փայլուն տիկինը շուկայում կանգնի.Ստյոպա Սաֆարյան
Արդեն տեղեկացրել ենք,որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուները Մալաթիայի շուկայի տարածքում էին,որտեղ նրան դիմավորեցին մեծ ոգևորությամբ : Կուսակցության ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը ասաց. «Մեզ ընտրեք, որ գործարանները նորից աշխատեն»: «Սաղի կյանքը բարելավեք` Հայաստանից չքոչեն, էթան: Էսի կյա՞նք ա, էսի ապրե՞լ ա: Գործարանը կերան, տներն ավիրեցին: Լավ ա էս շուկան էլ կա, ժողովուրդը կապրի»,-Ստյոպա Սաֆարյանին դիմելով ասաց շուկայում աշխատող կանացից մեկը: «Չենք թողելու չէ, որ բոլորս արտագաղթենք: Դուք պիտի փոխեք, որ մեզ ընտրեք, գործարանները կաշխատեն: Շուկան միշտ էլ կա, բայց ես չեմ ուզում, որ քո նման փայլուն տիկինը շուկայում կանգնի, դու լավ ու ավելի պետքական գործ կարաս անես, ընտրի Ազատ դեմոկրատներին»,-ասաց Սաֆարյանը:
