Մենք ՀՀԿ-ի հետ չենք գործակցել, չենք գործակցում և չենք գործակցելու. Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը , Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի բնակիչների հետ նշեց, որ ընտրությունը ժողովրդի ձեռքերում է, և ապրիլի 2-ին հենց ժողովուրդն է որոշում կայացնելու: «Մեզ շատ են ասում` հույս ունենք ընտրությունների արդյունքում մի բան կլինի, բայց որոշումը ձերն է: Եթե դուք չմասնակցեք ընտրությանը կամ մասնակցեք ու քվեարկեք իշխող ուժի և նրա հետ կոալիցիա կազմած ուժերի օգտին, ոչինչ չի փոխվելու: Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ տարբերակը մեր դաշինքի օգտին քվեարկելն է»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ չկա ընտրություններին մասնակցող քաղաքական մեկ այլ ուժ, որի օգտին քվեարկելով հնարավոր կլինի Հայաստանում երկարաժամկետ առումով քաղաքական իրավիճակ փոխել: « Մեր դաշինքը ռազմավարական տեսլական ունեցող դաշինք է ու այն քաղաքական ուժն է, որը Հանրապետական կուսակցության հետ չի գործակցել, չի գործակցում և չի գործակցելու: Մենք այսպիսի միակ ուժն ենք»:
