Արթուր Սարգսյանը սահմանին չի զոհվել, պատերազմի ժամանակ.Սուքիաս Ավետիսյան
« Մարդիկ ավելի շատ ոչ թե վախենում են այս կամ այն թեկնածուից, այլ հուսալքված են եւ ոչ մեկի հետ հույս չեն կապում:Մենք միասին շրջում ենք փողոցներով ու մարդկանց փորձում ենք ցույց տալ այս ամենի ելքը»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Ելք դաշինքի պատգամավորության թեկնածու Լեւոն Սարգսյանը «Մենք ցավում ենք ցանկացած նման մահվան համար: Մեղավորները կպարզվեն առանձին հետաքննության ժամանակ, մեղադրել իշխանություններին, կարծում եմ, պետք չէ: Իսկ ինչ վերաբերում է հուղարկավորությանը Եռաբլուրում՝ եկեք չմոռանանք, այնտեղ հուղարկավորված են հերոսներ, այն մարդիկ, որոնք սահման են պաշտպանել, իրենց կյանքն են տվել հանուն մեր երկրի խաղաղության»,-անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանը եւ նրա հուղարկավորության հետ կապված պահանջներին ասաց ՀՀԿ- ական Սուքիաս Ավետիսյանը : Դիտարկմանը, թե Արթուր Սարգսյանն էլ է ազատամարտիկ ու պաշտպանել է սահմանը, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հաց բերողը սահման չի պաշտպանել, իհարկե փորձել է մարդկանց օգտակար լինել: Նա սահմանին չի զոհվել, պատերազմի ժամանակ»:
