Ես համաձայն չեմ, ՀՀԿ-ականները միմյանց դեմ չեն պայքարում.ՀՀԿ
«Մեր շտաբների վրա կուսակցական պատկանելությունը փոքր տառերով է գրված, որպեսզի մարդիկ կենտրոնանան անհատների վրա: Բոլորը ներկայանում են իրենց անունից որպես մարդ, եւ այդ մարդիկ իրենց հեղինակությամբ ցանկացած համայնքում արդեն ունեն ձայներ»,Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Արմեն Առաքելյանը: «Ես համաձայն չեմ, ՀՀԿ-ականները միմյանց դեմ չեն պայքարում, երբ առանձին անհատների մեջ լինում է ինչ- որ մրցակցություն, որը վերածվում է պայքարի, դա պետք չի վերագրել ամբողջ թիմին ու ամբողջ հանրապետականին: Ընտրությունների ժամանակ լինում են դեպքեր, որ մարդիկ տարիների ընթացքում իրար հետ խնդիր են ունենում եւ հանկարծ ընտրությունների ժամանակ հիշում են այդ ամենը, բայց այդ ամենը ընտրությունների հետ կապ չունի»,հարցին , թե ինչու են հանրապետականները որոշ ընտրատեղամասերում իրար դեմ պայքարում, պատասխանեցՀՀԿ պատգամավորության թեկնածուն Սուքիաս Ավետիսյանը :
