Սեյրան Օհանյանն ասել է, թե ինչ է պետք լիարժեք անվտանգության համար
Ամենամեծ անվտանգությունը տնտեսության ձեւավորումն է եւ տնտեսության զարգացումն է։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին Գավառում ընտրողների հետ հանդիպմանն նշեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:Նա նշեց, որ երկրում համակարգային փոփոխություն անելու անհրաժեշտություն կա: «Համակարգային փոփոխություն ենք անելու, քաղաքական մենաշնորհն ենք վերցնելու, տնտեսական մենաշնորհը, սոցիալ-կենցաղային բնագավառում ենք բարեփոխում անելու: Գտնվելով երկար տարիների մեր կառավարման համակարգում՝ մենք տեսել ենք, թե ինչ խնդիրներ կան նաև անվտանգության հարցերը լուծելու համար: Անվտանգությունը լիարժեք ձևավորելու համար մեզ ամուր թիկունք է պետք, ամուր տնտեսություն, արդար մթնոլորտ», ասաց նա: Նրա խոսքով, իրենց համար իշխանությունը գերնպատակ չէ։ «Բայց մեր համար գերնպատակ է այդ իշխանությունը տալ ժողովրդին։ Նոր իշխանություն պետք է գա՝ նորովի ղեկավարելու»,- նշեց Օհանյանը։
