Հաճախ տրվող հարցեր ընտրությունների մասին (տեսանյութ)

  1. Արդյո՞ք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել:
Հիմնականում ոչ: Կարող են քվեարկել միմիայն արտերկրում գտնվող դիվանագետները, զինվորականները ու տեղական կազմակերպությունների արտերկրյա մասնաճյուղերի աշխատողները: Այլ քաղաքացիները՝  ոչ:
  1. Ընտրողը կարո՞ղ է քվեարկել ոչ այն համայնքում, ուր հաշվառված է:
Այո, եթե քաղաքացին քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, ապա կարող  է ոչ ուշ, քան մարտի 23-ը դիմում ներկայացնել Ոստիկանության անձնագրային բաժին: Դիմումը պետք է ներկայացնել կամ հաշվառման վայրի, կամ էլ քվեարկության օրը գտնվելու վայրի անձնագրային բաժին: 1
  1. Ի՞նչ է ռեյտինգային ընտրակարգը:
Ընտրությունները համամասնական ընտրակարգով են: Ընտրողները քվեարկում են   կուսակցություններին ու դաշինքներին: Դրանից հետո ընտրողը կարող է իր տարածքում իր ընտրած կուսակցության տարածքային թեկնածուներից մեկին ձայն տալ: Առավել ձայներ հավաքած տարածքային թեկնածուները ընդամենը առավել անցողիկ հորիզոնական կգրավեն իրենց կուսակցության ցուցակում: Ազգային ժողովում քաղաքական ուժերի միջև տեղերի բաշխման վրա ռեյտինգային ընտրությունը չի ազդում, դրա վրա ազդում են միմիայն այն, թե որ կուսակցությունը կամ դաշինքը քանի քվե է ստացել:
  1. Ընտրողը կարո՞ղ է քվեարկել մի կուսակցության, իսկ ռեյտինգայինով ձայն տալ ուրիշ ուժի ներկայացուցչի:
Ոչ: Տեղամասում ընտրողին տալու են 9 քվեաթերթիկ՝ ամեն կուսակցության կամ դաշինքի համար մեկական: Քվեախցիկում ընտրողը այդ 9 քվեաթերթիկներից ընտրելու է իր նախընտրած քաղաքական ուժինը՝ մնացած 8 քվեաթերթիկները գցելով հատուկ արկղի մեջ: Այնուհետև, ընտրողը իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկի հետևում ընտրում է այդ կուսակցության կամ դաշինքի տվյալ տարածքի թեկնածուներից մեկին: 2
  1. Այսինքն, եթե քաղաքացին տվյալ կուսակցության տարածքային թեկնածուներից մեկին ընտրի, ապա մեխանիկորեն քվեարկու՞մ է այդ կուսակցությանը:
Այո: Ռեյտինգային (տարածքային) թեկնածուներից որևէ մեկին քվեարկելու համար ընտրողը արդեն վերցնում է այդ քաղաքական ուժի քվեաթերթիկը և մեխանիկորեն քվեարկում այդ կուսակցությանը կամ դաշինքին:
  1. Ընտրողը կարո՞ղ է քվեարկել որևէ քաղաքական ուժի, բայց զերծ մնալ ռեյտինգային ընտրությունից:
Այո: Ամեն դեպքում քվեն կգնա քաղաքացու կողմից ծրարի մեջ դրված քվեաթերթիկի կուսակցությանը կամ դաշինքին:
  1. Տարածքային ցուցակի թեկնածուն եթե հաղթել է, ապա դառնում է պատգամավո՞ր:
Պարտադիր չէ: Ամեն ինչ կախված է այդ թեկնածուի կուսակցության կամ դաշինքի հավաքած ձայներից ու ստացած մանդատների քանակից: Կարող է մի թեկնածու շատ ձայն հավաքել, բայց իր կուսակցությունը անգամ չհաղթահարի անցողիկ շեմը և չհայտնվի ԱԺ-ում, այնինչ նույն տարածքում մեկ այլ քաղաքական ուժի թեկնածու, ով ավելի քիչ ձայն է հավաքել, կարող է դառնալ պատգամավոր: Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ թեկնածուի առաջադրած կուսակցությունը քանի ձայն կստանա, ինչպես նաև այն, թե նույն կուսակցության մյուս ռեյտինգային թեկնածուների համեմատ տվյալ թեկնածուն քանի քվե կստանա:
  1. Ամեն ինչ բարդ է: Ինչպե՞ս կողմնորոշվել:
Բարդ չէ: Ընտրողը որոշում է, թե 9 քաղաքական ուժերից ո՞ր մեկին է սատարում, ապա հասկանում, թե իր նախընտրած ուժի տարածքային թեկնածուներից ո՞ր մեկին կցանկանա ապահովել ցուցակում առավել անցողիկ հորիզոնական:
  1. Քանի՞ պատգամավոր է լինելու գալիք խորհրդարանում:
Այ սա միարժեք չէ: Առնվազն 101: Բայց կախված քվեարկության ելքից այդ թիվը կարող է աճել ու հասնել 180-ի։ Տարբեր դեպքերում նախատեսված է կուսակցություններին ու դաշինքներին լրացուցիչ (բոնուսային) մանդատների տրամադրումը: Ամեն դեպքում հստակ է, որ հաղթող քաղաքական ուժը կամ կոալիցիան, անկախ սցենարներից, գալիք Ազգային ժողովում ունենալու է մանդատների ընդհանուր թվի 54-ից 67 տոկոսը:
  1. Ի՞նչ անի ընտրողը, ում քվեարկությունը փորձում են վերահսկել: Հնարավո՞ր է անվերահսկելի կերպով քվեարկել:
Այո: Այդ դեպքերի համար մենք պատրաստել ենք հատուկ տեսանյութ, որը հեռարձակվում է նաև հեռուստատեսություններով ու ռադիոյով:
  1. Ի՞նչ է փոխվել ընտրակեղծիքների ռիսկերի առումով:
Տեղամասում ընտրակեղծարարությունը էականորեն դժվարացել է: Ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերի և ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման շնորհիվ շատ դժվար է քվեարկել բացակա քաղաքացիների փոխարեն: Ավելին, 2000 տեղամասերից մոտ 1500-ում լինելու են օնլայն հեռարձակմամբ տեսախցիկներ, որոնց շնորհիվ ցանկացած մարդ կարող է տեսնել, թե ինչ է տեղի ունենում տեղամասում:
  1. Տեղամասում ընտրողի ձայնը պաշտպանվա՞ծ է:
Այո: Բացի բազմաթիվ ազնիվ վստահված անձանցից ու լրագրողներից, մոտ 1700-ից 1800 տեղամասերում լինելու են վստահելի թիմերի 2-ական դիտորդ: «Անկախ դիտորդի», «Քաղաքացի դիտորդի», Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների տեսադաշտից դուրս են մնալու բացառապես շատ փոքր տեղամասերը: Գումարային, 3500-ից ավել վստահելի դիտորդներ պաշտպանելու են ընտրողների քվեն:       «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am