Պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ անմիտ է.Մհեր Շահգելդյան
«Որպեսզի հնարավոր լինի լուծել խնդիրները,օրինակ արտագաղթը, պետք է ունենալ ամբողջական իշխանություն: Մենք եղել ենք կոալիցիայի մեջ, բայց իշխանություն չենք ունեցել, ինչի արդյունքում դուրս ենք եկել: Ամբողջական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են կտրուկ քայլեր, որոնք հիմա չենք տեսնում:Մեկ տարի հետո նախագահական ժամանակահատվածն ավարտվում է, այսօր գնում ենք խորհրդարանական ընտրությունների, ձեւավորվում է վարչապետական կառավարում: Մենք դեմ ենք եղել Սահմանադրական փոփոխություններին: Այս պայմաններում, երբ 1 տարի է մնացել, ԱԺ-ն ավարտում է իր գործունեությունը, գնում ենք ընտրությունների, պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ անմիտ է»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ,հարցին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջո՞ւմ եք՝ նման պատասխան տվց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը: Մեր առավելություններից է՝ Արթուր Բաղդասարյանի նման լիդեր ունենալը, նաեւ այն, որ իրենք ընտրությունից ընտրություն չեն աշխատում,ասաց Մհեր Շահգելդյանը:Անդրադառնալով ՀՎԿ-ի ծրագրի՝ ավանդների վերադարձման եւ պայմանագրային զինծառայողներով միայն առաջնագիծը համալրելու կետերին, որոնք խիստ քննադատվեցին ՀՅԴ-ի եւ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ասաց, որ այն ժամանակ էլ, երբ ավանդների մասին խոսում էին, էլի ասում էին՝ պոպուլիստական է, իսկ այսօր արդեն 40 մլն-ից ավելի փոխհատուցում են ստացել, ինչպե՞ս եղավ, ոչ ոք անիրատեսական խոստումներ չի տվել: Առաջ էլ երբ ասում էին՝ 4-րդ , 5-րդ երեխա ունենալու դեպքում հնարավոր է նպաստ տալ, էլի ասում էին՝ անիրատեսական է, բայց եղավ,հիշեցրեց նա: Ինչ վերաբերում է բանակի մասին առաջարկին, նա ասաց, որ խոսքը վերաբերում է ճակատային գծում 18 տարեկան երեխաներին փոխարինման մասին, սա հիմա տեղի է ունենում եւ հնարավոր է 20 տարվա ընթացքում առաջին գիծը համալրվի պրոֆեսիոնալներով:
