Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես

Արթուր Աբրահամին պետք չէ բացատրել, թե ինչ է նոկաուտը։ Բոլորս հիշում ենք, թե քանի անգամ է նա հենց այդպես՝ կործանիչ հարվածով, տապալել իր հակառակորդներին։ Բայց այսօր իրավիճակը հակադարձվել է։ Այս անգամ ինքն է հայտնվել «խփված» վիճակում՝ գետնին տապալված։ Եվ ինչպես բռնցքամարտում, հիմա մնում է հաշվել մինչև տասը։ Տեսնենք՝ այդ տասը վայրկյանի ընթացքում նա կկարողանա՞ ոտքի կանգնել, շարունակե՞լ պայքարը, թե՞ կհամարվի պարտված։


Աշխարհի բազմակի չեմպիոնը, որը տարիներ շարունակ հպարտություն է բերել հայ ժողովրդին, այսօր՝ մի դպրոցաշինության առիթով, քաղաքական դաշտում ընկրկեց Նիկոլ Փաշինյանի առաջ։ Եվ այդ պահին, կարծես, մոռացավ ամենակարևորը՝ որ այսօր իշխանությունն ու ժողովուրդը նույն ճամբարում չեն։ Բռնցքամարտի լեզվով՝ նրանք հակառակորդներ են։ Մի անզգույշ, ավելորդ խոսքային հարվածով նա ջուրը գցեց իր տարիների հաղթանակները։ Մի բան, որը կարող էր պարզապես չանել։ Այսօրվա հանրային ընկալմամբ՝ գլխավոր հաղթանակը քաղաքական է, և այդ պայքարում նրա քայլը ընկալվեց ոչ թե որպես աջակցություն ժողովրդին, այլ՝ որպես զիջում հակառակորդին։

Սա դասական քաղաքական նոկաուտ է։ Նման է այն վրատարին, որը սեփական դարպասում գոլ է խփում։ Այն բռնցքամարտիկին, որը բացում է պաշտպանությունը և դառնում հեշտ թիրախ։ Ի՞նչ ստիպեց նրան այդպես բացվել։ Պարզ միամտությո՞ւն, թե՞ այլ հաշվարկներ։ Նրա խոսքերը՝ ուղղված Փաշինյանին, հնչեցին այսպես․

«Ձեզ բոլորը սիրում են… 70-80 տոկոսը այստեղ ձեզ սիրում են… ժողովուրդը ձեզ շատ է գնահատում»։ Այս խոսքերն էին այն բաց թողած հարվածը, որից հետո հնչեց նոկաուտի հաշվարկը։ Եվ հիմա՝ բռնցքամարտի կանոններով.
Արթուր, հաշվում ենք մինչև 10։
Տեսնենք՝ կկարողանա՞ս ոտքի կանգնել Նիկոլի նոկաուտից հետո։
Եթե կանգնեցիր՝ դեռ շանս կա շարունակելու պայքարը։ Եթե ոչ՝
մնաս բարով հաղթանակներ։ Դրանք այլևս չեն պատկանում հանրային հիշողությանը։ Կարող ես նվիրել՝ ում ցանկանաս։
Տասնյակ հազարավոր արձագանքները արդեն իսկ դրա վկայությունն են։
Սա մեկ մարդու անձնական կարծիք չէ, որը շատ կուզեի, այդպես լիներ։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 346 անգամ
Լրահոս
ՀՀ-ից զենքի արտահանումն առաջին անգամ 10 տարի առաջ էր․ Ավետիք Քերոբյան 24 ժամ ջուր չի լինի Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վիրավորների մեջ երեխաներ կան Մինչ այս պահը Փաշինյանի հետ վիճած երիտասարդը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան Վայոց ձորում բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան 69 միլիոն դրամ՝ ասֆալտապատման ու տուֆապատման աշխատանքների համար. ի՞նչ պայմանագրեր է կնքել Դիլիջանի համայնքապետարանը Բոլորիդ կուտեմ․․․ Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ «Ադրբեջանն անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանային հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում. Ռոբերտ Քոչարյան Որեւէ ընդդիմադիր եթե նման սպառնալիքներով հանդես գար, վաղուց կալանավորված կլիներ. Ռոբերտ Քոչարյան Mehr. Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում պայթյուն է տեղի ունեցել Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ «Նիկոլի մտքով կանցնի անգամ ԱԺ-ի շենքը հրկիզել, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video) Սուպերվարչապետությունը չարիք է դարձել մեր երկրի համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Ամասիայում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am