Այս երիտասարդները հավակնում են պատգամավոր դառնալ/տեսաշար/
Հանրապետական կուսակցությունն արդեն հրապարակել է նախընտրական համամասնական ցուցակը։ Wnews.am-ն արդեն ներկայացրել է կուսակցության ցուցակում ընդգրկված կանանց։ Ուսումնասիրելով ցուցակը՝ նկատեցինք, որ ցուցակում շատ են նաեւ երիտասարդները:
Wnews.am-ը ներկայացնում է ՀՀԿ-ի նոր սերնդին .
ՀՀԿ համամասնական ցուցակի 26-րդ տեղում Միհրան Հակոբյանն է.
Ծնվել է 1984թ. հուլիսի 15 ք. Երևանում:
2000-2004 թթ. – Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավրի աստիճան
2004-2006 թթ. – Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան
2006-2009 թթ. – Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրա, “Հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1920-1922 թթ.” թեկնածուական ատենախոսություն
2008 թ. – Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի դասընթացներ
2004-2006 թթ. – Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդ, նախագահ
2006 թ. – առ այսօր Երևանի պետական համալսարանի Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժին, պետ
2008 թ. – առ այսօր Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն, դասախոս
2009-2012թթ. – «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ, նախագահի խորհրդական
2011-2014թթ.-ՀՀ վարչապետի օգնական:
Զինապարտ է, շարքային: Պատմական գիտությունների թեկնածու “միջազգային հարաբերություններ” մասնագիտությամբ: 2004 թ. պարգևատրվել է “ԵՊՀ արծաթե”, 2009 թ.` “ԵՊՀ ոսկե” մեդալներով, 5 գիտական հոդվածների և 100-ից ավելի հրապարակումների հեղինակ
Հայաստանի Հանրապետական կուսակցությու անդամ է, ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած չէ:
Արուսյակ Պողոսյանը ՀՀԿ համամասնական ցուցակում 38-րդ տեղում է.
Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունում,Երևան քաղաքում: 2003թ. ընդունվել է Երեւանի պետական բժշկական համալսարան: 2008թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի դեղագիտության ֆակուլտետը:
2009թ.ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի Դեղագործության կառավարման ամբիոնի օրդինատուրան:
2009-2011թթ. աշխատել է Երեւանի պետական բժշկական համալսարանի Դեղագործության կառավարման ամբիոնում,որպես ավագ լաբորանտ:
2009թ.աշխատել է Մեդիքալ Հորիզոն հայկական դեղագործական ընկերությունում,որպես ներկայացուցիչ:
2009-2010թթ.աշխատել է Բրյուֆարմէքսպորտ բելգիական դեղագործական ընկերությունում,որպես ներկայացուցիչ:
2011թ.աշխատում է Երեւանի պետական բժշկական համալսարանի Դեղագործության կառավարման ամբիոնում,որպես ասիստենտ:
2009թ-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ Երիտասարդական կազմակերպության անդամ: 2010թ.աշխատում է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամում,որպես առողջապահական ծրագրերի համակարգող: 2011թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2012թ. ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
2012թ. Հայաստանի Երիտասարդակա Հիմնադրամում, որպես ծրագրերի ղեկավար:
Արուսյակ Պողոսյանն ունի դուստր

Մարիամ Ավետիսյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 40-րդ տեղում է.
Վերջինիս մասին տեղեկատվություն չկա։ Հայտնի, որ աշխատում է Ազգային ժողովում որպես պատգամավոր Վարդան Այվազյանի օգնական։
Հասմիկ Ափյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 44-րդ տեղում է.
Ծնվել է 1989 թվականին Երևանում:
1996-2006թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Ն. Զարյանի անվան N 130 միջնակարգ դպրոցը:
1997-2004թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Ա. Հեքիմյանի անվան N 13 երաժշտական դպրոցը:
2006-2010թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի բակալավրիատը, մանկավարժություն, անգլերեն-իսպաներեն բաժինը:
2008-2009թթ. սովորել և ավարտել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցը:
2010-2012թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրան մանկավարժության բաժինը անգլերեն-իսպաներեն լեզուներ:
2011-2013թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան Պետական և մունիցիպալ կառավարում բաժինը:
2012թ.-ից առ այսօր սովորում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ասպիրանտուրայում:
2013-2014թթ. մասնակցել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի քաղաքական դասընթացներին:
2012թ.-ից առ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի դասախոս է:
2012-2014թթ. աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ որպես ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական:
2014թ.-ից առ այսօր աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ որպես ռեկտորի գլխավոր խորհրդական:
Տիրապետում է անգլերենին, ռուսերենին, իսպաներենին: Հայերենը՝ մայրենի:
2003-2006թթ. եղել է Ն. Զարյանի անվան N 130 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ:
2008թ.-ից առ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտական խորհրդի անդամ է:
2009-2012թթ. եղել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամ:
2009-2013թթ. եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:
2010-2013թթ. եղել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի քարտուղար:
2010թ.-ից առ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի անդամ է:
2010թ.-ից առ այսօր ՀՀԿ երիտասադական կազմակերպության քարտուղարն է:
2011-2014թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովին կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի անդամ:
2012-2015թթ. եղել է ԵՎՐԱՍՏՈՒԴԵՆՏ V Կոնսորցիումի ազգային թիմի անդամ:
2013-2015թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ:
2013-ից առ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի պատվավոր նախագահն է:
2014-2016թթ. եղել է Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցացիայի փոխնախագահ:
2014թ.–ից առ այսօր Պարի միջազգային խորհրդի (CID)անդամ է:
2014թ.-ից առ այսօր ՀՀԿ խորհրդի անդամ է:
Ամուսնացած է Միքայել Սահակյանի հետ, ով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետն է։
Նրանք ունեն որդի։
Ի դեպ, Հասմիկ Ափյանի հարսանիքի կնքահայրը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։

ՀՀԿ համամասնական ցուցակի 46-րդ տեղում Հայկ Մամիջանյանն է.
Նա 25 տարեկան է։
Վերջինս ՀՀԿ խորհրդի անդամ է, ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար։
Ցուցակի 47-րդ տեղում Մարգարիտ Սիրեկանյանն է.
Վերջինիս մասին եւս գրեթե տեղեկատվություն չկա։

ՀՀԿ ցուցակի 49-րդ տեղում Արամ Վարդեւանյանն է.
Արամ Վարդեւանյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականի պաշտոնը։

ՀՀԿ ցուցակի 51-րդ տեղում Գոհար Նավասարդյանն է.
Վերջինս 26 տարեկան է։
ՀՀԿ ցուցակի 54-րդ տեղում Աշոտ Մարգարյանն է։
Վերջինս 27 տարեկան է։
2006թ ավարտել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ:
2006թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) քաղաքագիտության բաժին: 2006-2007 թվականներին “Երիտասարդ քաղաքագետների միություն (ԵՔՄ)” ուսանողական նախաձեռնության ղեկավարն է եղել:


