Տեղի է ունենում լողացող էռոզիա. Ճար չունեն, մեզ պիտի ընտրեն. Բագրատյան
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանի կարծիքով ընտրություններին խախտումներ կլինեն:«Ես գիտեմ, որ մարդկանց կաշառելու են, բայց հրաման պետք է տան, որ կաշառեն մինչև ընտրությունը»,- Հայելի ակումբում ասաց նա: Այնուհետև վստահաբար նշեց, որ ընտրողը ճար չունի, իրենց պետք է ընտրի: «Մեզ պիտի ընտրեն, որովհետեւ իմ վարչապետության տարիներին են եղել բոլոր հաղթանակները, բացի Շուշիի գրավումից: Մենք ինտենսիվորեն զբաղվել ենք բանակով: Մեզ պիտի ընտրեն, որովհետեւ ազատական մտածելակերպի մարդիկ ենք, որն այսօր մեզ չի հերիքում, այսինքն խրախուսելու ենք բիզնեսին, այդ թվում փոքր բիզնեսին: Մեզ պիտի ընտրեն, որովհետեւ ուզում ենք կառավարությանն իր տեղը դնել, այսօր կառավարության գործառույթներից կեսից ավելին փոխանցել են Կենտրոնական բանկին: Տեղի է ունենում լողացող էռոզիա»,-հայտարարեց Բագրատյանը:
