Հանրապետական «պլյուս» Դաշնակցություն
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի հետ պայմանավորվել են, որ վերջինս կլինի համապետական ցուցակի առաջնորդը, իսկ Բագրատյանը ընտրվելուց հետո խորհրդարանում խմբակցության ղեկավարը։ «Տեսեք, եթե ես հիմա մեկի անունը տամ, մյուսի անունը չեմ տա, ես կուզենայի խոսել միայն ՀՀԿ-ից ու Դաշնակցությունից, ես ընդդիմությունից չեմ խոսում: Մարդը հայտարարում է, որ ընդդիմություն է, ուրեմն ընդդիմություն է, վաղը Հանրապետականը կհայտարարի, որ ընդդիմություն է, ընդդիմություն է, ես կարող եմ խոսել միայն իշխող կոալիցիայի դեմ՝ Հանրապետական «պլյուս» Դաշնակցություն», - ասաց նա։ Նշենք, որ Հրանտ Բագրատյանը նաեւ առաջադրվել է Կենտրոն–Նորք Մարաշ–Էրեբունի ընտրական տարածքում եւ իր մրցակիցը համարում է հանրապետականներին։
