Խոշոր հրդեհ Երևանում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:31-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի տներից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խմբերը, 4 մարտական հաշվարկով: Միայն հրշեջների ճիշտ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ մարել երկհարկանի առանձնատանը բռնկված հրդեհը, ինչի հետևանքով այրվել է տան առաջին հարկն, իսկ հրդեհի ծուխն ու մուրը հասել էին նաև երկրորդ հարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

