Թալիշի բնակիչները կմասնակցեն հանրաքվեին
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը լրագրողներին հայտնեց,որ Ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած Թալիշ գյուղի բնակչությունն Արցախի Սահմանադրական հանրաքվեի փետրվարի 20-ի քվեարկությունը կկազմակերպվի ԼՂՀ Մարտակերտի շրջանում և Երևանում: «Թալիշն ապրիլին ռազմական գործողությունների հետևանքով տուժած գյուղն է, որը ռազմական գործողությունների թատերաբեմ էր դարձել, ու դա է պատճառը, որ բնակչություն հիմնականում չունի հիմա։ Ընտրական ու հանրաքվեի հանձնաժողովների ու նաև իշխանությունների թիվ մեկ հարցն էր ապահովել նրանց ընտրական իրավունքը։ Նրանց ընտրական իրավունքի իրացումը տեղի կունենա ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում, որտեղ կենտրոնացած են Թալիշ գյուղի բնակչության մեծ մասը, և կազմակերպվելու է նրանց մասնակցությունը նաև Երևան քաղաքում գտնվող ԼՂՀ մշտական ներկայացուցությունում:ՀՀ-ում գտնվող բոլոր թալիշցիները կտեղափոխվեն Երևան և այդ միջոցով կմասնակցեն ընտրություններին»,- ասաց Սրբուհի Արզումանյանը:
