Ստեփան Մարգարյանը՝ Վարդան Օսկանյանի՝ «Համախմբում»-ից դուրս գալու մասին

Hayeli.am-ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության եւ «ՕՀՕ» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը․ -Պարոն Մարգարյան, ե՞րբ է հրապարակվելու դաշինքի ծրագիրը։ -Կարծում եմ՝ շուտով, ծրագիրն ըստ էության պատրաստ է, հրապարակելն արդեն կապված է նախընտրական կանոնների հետ, որովհետեւ այն արդեն քարոզարշավի տրամաբանության մեջ է։ -Ձեր ծրագրի արտաքին քաղաքականության եւ մասնավորապես ԼՂ կոնֆլիկտի հարցն առավել հետաքրքրական է, քանի որ դաշինքում երկու նախկին արտգործնախարար եւ մեկ նախկին պաշտպանության նախարար կա, ԼՂ հարցի շուրջ քննարկումներն ինչպե՞ս են ընթանում։ -ԼՂ հարցը մենք քննարկում ենք որպես շատ ավելի լուրջ հարց, գտնում ենք, որ ՀՀ-ն պետք է զարգացնել, որ ԼՂ հարցը  լուծվի առավել շահեկան եղանակով։ Մենք չենք համարում, որ ԼՂ հարցի չլուծված լինելը խոչընդոտ է ՀՀ-ի զարգացման համար, այն ամբողջական խոչընդոտ չէ։ -Երբ Սեյրան Օհանյանը նախարար էր, ոչ մի թիզ հող թշնամուն թեզի կողմանիցներից էր, այժմ է՞լ է այդպես։ -Եթե խոսքը գնում է ինչ-որ բաներ զիջելու մասին մի թիզ կլինի թե քանի թիզ, ո՛չ Սեյրան Օհանյանը, ոչ էլ դաշինքի մեջ մտնող որեւէ կուսակցություն դրան կողմ չէ։ Իսկ եթե  խոսքը գնում է որոշակի փոխզիջումների մասին, պետք է հասկանալ փոխզիջումներն ինչպիսին են, ինչ է պատրաստ զիջել հակառակ կողմը, եթե վերջինս  ասում է՝ հիմա Երեւանը կվերցնեմ, մյուս տարի՝ Զանգեզուրը, ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը։ Փոխզիջումների համար էլ որեւէ երաշխիք չկա, որ կորուստները չեն լինի անդառնալի։ -Պարոն Մարգարյան, Վարդան Օսկանյանի որդու հետ կապված դեպքում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք։ -Բավականին մանրամասն ծանոթացել եմ դեպքին, այնտեղ չկար այնպիսի մի արարք, որից  բխեր ձերբակալություն, քրեական գործի հարուցում, հետեւաբար եզրակացությունները թողնում եմ ընթերցողներին։ -Վերջին օրերին մամուլում տեղեկություններ կային,  որ վարդան Օսկանյանը դուրս է գալու կուսակցությունից եւ առհասարակ քաղաքականությունից, ի՞նչ հիմք ունեն նման խոսակցությունները։ - Ես չգիտեմ ով ինչ է խոսում, ես նման խոսակցություն չեմ լսել ու նման հիմք չեմ տեսել, ինչո՞ւ պիտի կուսակցության ղեկավարը դուրս գա կուսակցությունից։ -Այսինքն դաշինքում լիդերների մակարդակով ոչ մի հակասություն չկա՞։ -Բացարձակ։ -Պարոն Մարգարյան, բացառո՞ւմ եք, որ ընտրությունների արդյունքներից հետո դաշինք կազմեք օրինակ «Ծառուկյան» դաշինքի հետ։ -Ընտրությունների արդյունքը դեռ թող լինի, բնականաբար շատ հավանական է կոալիցիոն կառավարությունների ձեւավորումը, այն ժամանակ կխոսենք այդ մասին։ -Իսկ Գագիկ Ծառուկյանը ձեզ կընդունի՞։ -Ժամանկը գա խոսենք, ի՞նչ է նշանակում կըդունի կամ չի ընդունի իրավիճակը պետք  է նայենք, ինչպիսին է, եւ նոր ենթադրություներ անենք․ հիմա գուշակություններով չեմ զբաղվում։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am