Խոշոր ավտովթար Արարատի մարզում. տեսանյութ
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Էդիկ Շանսուվարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 29:00-ի սահմաններում՝ Այնթապ գյուղում՝ «Ինեսսա» սուպերմարկետի մոտ, 54-ամյա Հրանտ Վարդանյանը իր վարած FAW մակնիշի 338 OR 61 համարանիշի խոշոր բեռնատարով բախվել է սուպերմարկետի մոտ կայանված 39-ամյա Գրիգոր Վարդանյանին պատկանող Ford մակնիշի 29 OO 245 համարանիշի, 25-ամյա Կոլյա Երեմյանին պատկանող Mercedes մակնիշի 90 MR 101 համարանիշի, 27-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին պատկանող Nissan մակնիշի 35 DC 926 համարանիշի, 27-ամյա Խաչիկ Էմեքսուզյանին պատկաող Mitsubishi մակնիշի 35 AP 600 համարանիշի և 56-ամյա Վարազդատ Հակոբյանին պատկանող Opel մակնիշի 35 DN 452 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Էդիկ Շանսուվարյան, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
