«Լեռնային Ղարաբաղում առկա է իրավիճակի վատթարացում». Լամբերտո Զանիեր
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն խոսել է Արցախի հակամարտության և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հեռանկարի մասին: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:Լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներկայումս առաջընթաց չկա: «Վերջին օրերին կրկին միջադեպեր են եղել: Լեռնային Ղարաբաղում առկա է իրավիճակի վատթարացում: Մենք խիստ անհանգստացած ենք այդ առիթով: Մենք պատրաստ ենք գործարկել այն մեխանիզմները, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել: Համապատասխան պայմանների ստեղծման դեպքում մենք պատրաստ ենք գործարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Բայց մենք չեն կարող կողմերի փոխարեն որոշում կայացնել»,-հայտնել է Զանյերը:
