Հոպարնե՛ր, թող ոչ մեկ չկասկածի, որ մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքի պաշտպանությանը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 11-րդ համագումարին: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել համագումարի մասնակիցներին և հյուրերին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում Սրբազա՛ն հայրեր, Սիրելի՛ մարտական ընկերներ, Հարգելի՛ զինակիցներ, Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի մասնակիցներին և հյուրերին: Երկրապահը կազմավորվել է մեր նորագույն պետականությանը զուգընթաց, ունեցել է նշանակալի մասնակցություն Արցախի և Հայաստանի պաշտպանության գործում: Այդ ժամանակից ի վեր «Երկրապահ» անունն իսկ օգտագործվում է և՛ եզակի, և՛ հոգնակի իմաստով, ուստի և նշանակում է ուժեղ անհատ և վառ անհատականությունների դաշինք: Երկրապահը ձևավորել է ավանդույթներ և սկզբունքներ, որոնց ակունքներում Երկրապահ կամավորականների միության հիմնադիր և անփոխարինելի առաջնորդ Վազգեն Սարգսյանն էր: Այդ ավանդույթներն ու սկզբունքները պահպանվում են և զարգանում՝ մեր երկրի ու հասարակության հազարամյակների երթին համընթաց: Երկրապահը մի ամբողջ շերտ է մեր հասարակության մեջ: Մի առանձնահատուկ շերտ, որտեղ յուրաքանչյուր անհատի կենսագրությունը ուղղակի կերպով միահյուսված է մեր երկրի կենսագրությանը: Այն միահյուսված է սեփական երկիրը ազատագրելու, պաշտպանելու և ոտքի կանգնեցնելու պատմությանը: Այս դահլիճում ներկա մարդկանց անձնական պատմությունները մեծ հաշվով մեր պայքարի և հաղթանակների հավաքական պատմությունն են: Շինականը, մտավորականն ու բանվորը դարձան երկիրը պահող կամավորներ, երբ երկիրն ու ժողովուրդը վտանգի մեջ էին: Դուք պատվով կատարեցիք ձեր առաքելությունը: Ձեր արածն այսօր՝ տասնամյակների հեռվից, վստահորեն կարող ենք կոչել «պատմական առաքելություն»: Եվ դուք վերադարձաք ձեր խաղաղ աշխատանքին, երբ դա հնարավոր եղավ: Դուք վերադարձաք` մեր զոհված մարտական ընկերների կորուստը ձեր սրտերում, բայց նաև գիտակցելով, որ հակառակորդին պարտադրված զինադադարը դեռ վերջնական խաղաղություն չէ: Դուք վերադարձաք՝ գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունեք մինչև մեր հողի վրա վերջնականապես կհաղթանակի խաղաղությունը, և մեր սահմաններում անդորր կտիրի: Սիրելի՛ երկրապահներ, Այս կառույցը մեծ աշխատանք է կատարել և այսօր էլ ակտիվ գործունեություն է ծավալում: Մանրամասները դուք ինձնից լավ գիտեք: Բայց ես ցանկանում եմ հատկապես շեշտել այն կարևոր դերակատարությունը, որ դուք ունեցել եք և ունեք մեր պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Այն պայծառ երիտասարդությունը, որ մենք ունենք այսօր Հայաստանում, պտուղն է մեր պետության և ողջ հասարակության ջանքերի: Արդյունքն է ընտանիքի, դպրոցի, բայց նաև Արցախյան ազատամարտի մասնակիցների, այսինքն՝ նաև ձեր և ձեր մարտական ընկերների տված անձնական օրինակների: Միշտ ծառի մասին դատում են ըստ պտուղի որակի: Թող բոլոր հոռետեսները նայեն ու համոզվեն, փարատեն իրենց կասկածները: Մեր երիտասարդությունը՝ մեր անկախության ազատատենչ և խրոխտ սերունդը, ապացուցում է, որ մեր ընդհանուր կենաց ծառը առողջ է, ամուր և արգասաբեր: Երկրապահը տասնամյակներ շարունակ կարգախոսի նման կրկնել է. «Եթե պետք լինի, մենք նորից կգանք հայրենիքը պաշտպանելու»: Անցյալ տարի՝ ապրիլին պետք եղավ: Եվ դուք գնացիք: Ձեզնից շատերը, արդեն ճերմակած մազերով, գնացին կանգնելու մեր երիտասարդ առյուծների կողքին: Գնացին թեթևացնելու նրանց գործը, բայց նաև նոր ոգի և կամք հաղորդելու հայոց երկրի նորաթուխ, բայց ոչ պակաս տղամարդ պաշտպաններին: Նրանց համար դուք արդեն «հոպարներ» էիք: Ազատամարտի տարիներին դա մեզնից ոչ մեկի մտքով չէր անցնում: Ես հիմա ձեզ կդիմեմ հենց այնպես, ինչպես ձեզ դիմում էին մեր երիտասարդ զինվորները: Հոպարնե՛ր, Թո՛ղ ոչ ոք չկասկածի, որ մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքի պաշտպանությանը, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք լինելու առաջնագծում, պատրաստ ենք լինելու խրամատում մեր երիտասարդների, մեր կանոնավոր բանակի հետ միասին պաշտպանելու մեր հայրենիքը, որ մենք հավատարիմ ենք լինելու մեր ուխտին, որ մենք հավատարիմ ենք մեր նահատակված զինակից ընկերների պայծառ հիշատակին: Երկրապահ կամավորականների միությունը, լինելով հասարակական կազմակերպություն, մեզանում ձեռք է բերել շատ յուրահատուկ կշիռ: Այս իրողությունը խոսում է ձեր ուժի մասին, խոսում է ձեր կազմակերպվածության, համախմբվածության և հասարակության մեջ ունեցած հեղինակության մասին: Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ վերափոխման, կերպարանափոխման շեմին: Մենք իրականացնում ենք դեպի խորհրդարանական կառավարում անցման այդ գործընթացը և մենք պարտավոր ենք այդ անցումը կատարել անցնցում: Այս ընթացքում մենք նաև պարտավոր ենք երաշխավորել կայունություն ու օրինականություն: Առիթից օգտվելով՝ ասեմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություններին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, աշխարհի առաջատար լրատվականների եթերներից, բոլոր հնարավոր և անհնար հարթակներից տեղ հասցնել Հայաստանի Հանրապետության ձայնը: Նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ են տանելու մտքի, հռետորության և կամքի ուժով միայն։ Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդին հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդներին բանակ չենք տանելու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել: Նրանք ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու: Մենք այս ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, և այդ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու։ Եվ իմ իսկ նախաձեռնությամբ, բայց, անշուշտ, իր համաձայնությամբ, մենք այդ թիմում ներառել ենք նաև մեր հարգարժան գեներալին՝ Մանվել Գրիգորյանին՝ նրա փորձն ու անձնական ունակությունները հաշվի առնելուց բացի նաև որպես ակնառու խորհրդանիշ, որպեսզի վաղը, ովքեր էլ ընտրվեն Ազգային ժողովի պատգամավոր, իրենց յուրաքանչյուր նախաձեռնության, յուրաքանչյուր ելույթի ու քվեարկության ժամանակ, անգամ մի քանի բառանոց ռեպլիկի ժամանակ տեսնեն գեներալի հայացքը, որ մարմնավորումն է ազատամարտի և պարտադրանքն է մեր ապագա հաղթանակների։ Իսկ այսօր Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և խոցելի: Այդ սին պատրանքներից ելնելով՝ հակառակորդը միգուցե փորձի նաև նոր սադրանքների դիմել: Հսկայական գումարներ քամուն տալու ճանապարհով դատարկ ու մեկշաբաթանոց կյանք ունեցող «փիառ» ակցիաների սիրահար պաշտոնական Բաքուն վերջերս Արցախի հարցը կոչեց Ադրբեջանի «ներքին» խնդիր: Ցավոք, մարդկանց հիշողությունը կարճ է: Որևէ իրավական ու բարոյական հիմք չունեցող հենց այդ մտածողությունը ժամանակին հանգեցրեց հակամարտության սրմանը և պատերազմին՝ բերելով բազմաթիվ անտեղի զոհեր ու տառապանքներ հենց, առաջին հերթին, Ադրբեջանի ժողովրդի համար: Ձեզնից շատերը հիշում են, թե 90-ական թվականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունն էր համարում ելույթ ունենալ և ասել, որ մեկ շաբաթ հետո, մի քանի օր հետո ինքը Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց, ինչպես պատմությունը ցույց տվեց՝ ձեր և մեր ժողովրդի այլ հերոս զավակների ջանքերով այնպես ստացվեց, որ նրանք ոչ միայն Ստեփանակերտում թեյ չխմեցին, այլ զրկվեցին Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլիում, Քարվաճառում և այլ վայրերում թեյ խմելուց: Մենք, անկեղծ եմ ասում, Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, սակայն և ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը: Արցախի խնդիրը հայ ժողովրդի գործն է, հայության դատն է. ինչպես որ Արցախի ժողովուրդը որոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան: Իսկ մենք բոլորս՝ ինչպես այստեղ ներկաները, այնպես էլ այս դահլիճից դուրս գտնվողները, սարի պես կանգնած ենք Արցախի մեր քույրերի և եղբայրների թիկունքին: Ես իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու: Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը ապագա չունի և չի կարող ունենալ: Ասվածի ապացույցը անցած տասնամյակների փորձն է: Մենք ելնում ենք ուժերի իրական հավասարակշռությունից: Մենք փոխում ենք իրականությունը՝ մեր երկիրը դարձնելով ավելի ազատ և ավելի ժողովրդավարական, քանի որ համոզված ենք, որ այդ փոփոխությունների արդյունքում ունենալու ենք ավելի արդյունավետ կառավարում: Ավելի արդյունավետ կառավարումն իր հերթին մեզ դարձնելու է ավելի մրցունակ և ավելի պաշտպանունակ: Հարգելի՛ երկրապահներ, Խոսքիս ավարտին, ինչպես միշտ, կոչ եմ անում ձեզ շարունակել վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է: Երկրապահ կամավորականների միության համագումարին մաղթում եմ հաջող ընթացք և արդյունավետ աշխատանք: Համոզված եմ, որ այս համագումարում ևս Երկրապահ կամավորականների միությունը կդրսևորի իրեն բնորոշ պետական մտածողություն ու պատասխանատվություն՝ արժանիորեն շարունակելով իր հիմնադիր նախագահի՝ Վազգեն Սարգսյանի սկսած գործը: Շնորհակալություն:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am