Արցախում շմոլ գազի թունավորումից մահացած զինծառայողը ընտանիքի միակ երեխան էր
ԼՂՀ ՊԲ ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացած զինծառայող 20-ամյա Գարեգին Արգամանյանն ընտանիքի միակ երեխան էր: Նա միակողմանի ծնողազուրկ է, Երեւանի բնակիչ, ապրում էր մոր հետ: Գարեգին Արգամանյանը մեկ տարի առաջ էր բանակ գնացել:Այս մասին հայտնում է news.am-ը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում շմոլ գազի թունավորումից ժամկետային զինծառայող է մահացել: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ` այսօր ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 20-ամյա Գարեգին Արայի Արգամանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
